Լինում է, բայց չի լինում

Լինում է, բայց չի լինում մի մոլորակ է լինում է լինում, մի սիրուն Սատուրն։ Այնտեղ ապրում են այլմոլորակայիններ։ Նրանք ունեին շատ մեծ ականջներ բայց իրար չէին լսում։ Կար նաև Մարս մոլորակ, Լուսին, Նեպտուն, Արև, Յուպիտեր։ Այնտեղ ապրում է մի փոքրիկ մոլորակ անունը Սատուրնիկ։ Այլմոլորակայինները մի քայլով գնում են մի մոլորակից մյուսը, միասին թեյ խմում, ֆուտբոլ են խաղում , պաղկվոցի, բռնոցի ու գործնագործ։

Բնության շատակերները

Տեղեկատվական նյութ

Բնությունն ամեն մեկին տվել է իր ուտելու չափը, սակայն կան կենդանիներ, որոնց ուտելու չափը մեզ զարմացնում է։

Մենք բոլորս էլ ծանոթ ենք ծիծեռնակին։ Այն նշանավոր շատակեր է։ Կարո՞ղ եք երևակայել, որ նա մի օրում երեսուն հազար ճանճ ու մժեղ է ուտում։

«Թագավորական» անունով մի թռչուն էլ կա, ճնճղուկի չափ է, իր շատակերությամբ ծիծեռնակից ետ չի մնում։

Սարյակը, որ անուշ-անուշ երգում, միանգամից մեծ քանակությամբ վնասակար միջատներ է ոչնչացնում։ Հազար սարյակ իրենց ձագերի հետ միասին մեկ ամսում ուտում են քսաներկու տակառաչափ միջատ։

Բուն՝ գիշերային թռչունը, վատ համբավ ունի իր անախորժ ձայնի պատճառով։ Բայց օգտակար թռչուն է, որովհետև ամռան ամիսներին արտերը մաքրում է մկներից և այլ վնասակար կրծող կենդանիներից։

Հաշված է, եթե մարդը թռչունի ախորժակ ունենար, մեկ օրում պիտի ուտեր այնքան, որքան ուտում է մեկ ամսվա ընթացքում։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դեղինով գունավորի՛ր առարկա ցույց տվող բառերը (գոյականները՝ ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր)։

բնություն, կենդանիներ, ծիծեռնակ, շատակեր, ճանճ, մժեղ, թռչուն, ճնճղուկ, սարյակ, միջատ, բու, մկներ, մարդ, ձայն,

2․ Կապույտով գունավորի՛ր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը (ածականները)։

Նշանավոր, թագավորական, գիշերային, վատ, անախորժ, կրծող, վնասակար,

3․ Կարմիրով գունավորի՛ր ինչքա՞ն, որքա՞ն հարցերին պատասխանող բառերը (թվականները)։

երեսուն հազար, հազար, քսաներկու, մեկ

4․ Կանաչով գունավորի՛ր գործողություն ցույց տվող բառերը (բայերը)։

տալ, կարողանալ, երևակայել, երգել, ոչնչացնել, ուտել, մաքրել,